«Sportinfo»-ն, վկայակոչելով «Sportmediaset»-ը, տեղեկացնում է, որ ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականն ուշացումով սկսել է զբաղվել օգոստոսի 11-ին նշանակված ընկերական հանդիպման համար մրցակից որոնելով: Եվրոպական միակ հավաքականը Հայաստանինն է, որի հետ աշխարհի առաջնությունում ձախողված երկիրը կարող է հանդիպել: Իտալիան, սակայն, այլընտրանքի հնարավորություն ունի այլ մայրցամաքներում: Սակայն այդ դեպքում խաղը կկայանա չեզոք դաշտում: