Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏՆԵՐԸ՝ ՀԱՀ-ՈՒՄ

Հուլիս 01,2010 00:00

Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի կոմունիստները բաց նամակ են հրապարակել, որով ՖԻՖԱ-ից պահանջում են վերախաղարկել ԿԺԴՀ-ի բոլոր հանդիպումներն աշխարհի առաջնությունում: Նամակում ասվում է. «Շարունակվում է իմպերիալիստների ամենաթողությունը ՀԱՀ-ում: Հիմա արդեն միանգամայն պարզ է, որ աշխարհի առաջնությունը սկզբից մինչեւ վերջ կազմակերպված է երրորդ երկրներին նվաստացնելու նպատակով: ՀԱՀ-ում վարագույրների ետեւում կատարվող իրադարձությունների գլխավոր առաջադրանքը ԿԺԴՀ-ին հնարավորին չափ ցավագին նվաստացնելն է, որպեսզի այդ երկրում ընդունված ավանդույթի համաձայն՝ իշխանության փոխանցման գործընթացի շեմին առավելագույնս հեղինակազրկվեն ընկեր Կիմ Չեն Իրը եւ Կորեայի աշխատանքային կուսակցությունը… Պետերբուրգի կոմունիստները բացահայտել են աշխարհի առաջնությունում հատուկ ծառայությունների կեղտոտ խաղը… Մեր ընդդիմախոսները Կոտ Դ՝ Իվուարի հետ Ժողովրդական Կորեայի թիմի հաշիվը ներկայացնում են որպես անկողմնակալ: Սակայն ճշմարտությունն այն է, որ ԿԺԴՀ-ի խաղացողները, ըստ երեւույթին, վաղուց սպանված են Աֆրիկայում ԿՀՎ-ի հատուկ բանտերում»:
Կոմունիստները ՖԻՖԱ-ին իրենց պահանջները բավարարելու համար վերջնաժամկետ տվել էին մինչեւ հունիսի 28-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել