Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիս 01,2010 00:00

\"\"ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Արեւմուտքին՝ շարունակել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ: PanARMENIAN.Net-ի մատուցմամբ, նա հայտարարել է, որ նոր պատժամիջոցները Թեհրանի դեմ չեն փակում Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծման դուռը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ G20-ի շրջանակներում նա քննարկել է Իրանի խնդիրը եվրոպական երկրների առաջնորդների հետ եւ կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին եւ Գերմանիային՝ վերսկսել բանակցությունները Թեհրանի հետ:
Ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Իրանը մտադիր է մի քանի շաբաթով հետաձգել բանակցություններն Արեւմուտքի հետ: Ըստ Իրանի առաջնորդի, Թեհրանը կվերսկսի բանակցությունները միայն օգոստոսի վերջում: «Այդ պատիժը դաս կլինի, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես պետք է երկխոսություն վարել այլ երկրների հետ»,- ասել է Ահմադինեջադը:
Հիշեցնենք, որ 2010թ. հունիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է հերթական բանաձեւը, որը նախատեսում է Թեհրանի հանդեպ պատժամիջոցների խստացում: Սա, ի դեպ, թվով արդեն չորրորդ բանաձեւն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել