Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԱՐԴ ՍՊԱՆԵԼ ՈՒ ԴԻԱԿՆԵՐԸ ԹԱՔՑՆԵԼ

Հուլիս 01,2010 00:00

Հունիսի 11-14-ը Ղրղըզստանում տեղի ունեցած միջէթնիկ բախումների արդյունքում զոհվածների թիվը գնալով ավելանում է: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Աղբյուրի փոխանցմամբ, անկարգությունների ընթացքում պատանդառված մարդկանց սպանում եւ նրանց դիերից, որպես վտանգավոր ապացույց, ազատվում են՝ դրանք նետելով գետերն ու թաղելով անանուն գերեզմանոցներում: Այդ փաստը, ի դեպ, ընդունել են նաեւ երկրի իշխանությունները:
Օշ քաղաքում ձեւավորվել է դաշտային շտաբ, որը նպատակ ունի որոնել բախման արդյունքում անհայտ կորածներին: Շտաբի անդամները հաստատել են սպանված 70 մարդու ինքնությունը, որոնց անունները մինչ այդ՝ զոհվածների պաշտոնական ցուցակում չեն եղել: Պաշտոնական տվյալներով, միջէթնիկ բախումների արդյունքում զոհվել է 297 մարդ, բայց դաշտային շտաբում պնդում են, որ «անհայտ կորածների թիվը ճշգրտել դեռ չի հաջողվում, քանի որ ամեն օր ստացվում է անհայտ կորած մարդկանց որոնելու խնդրանքով մինչեւ 10 հայտարարություն: Գրեթե ամեն օր, տարբեր տեղերում ի հայտ են բերվում անհայտ անձանց մինչեւ 7 դիակ»: Անհայտ կորածների որոնումները դժվար են նաեւ այն պատճառով, որ շատերը, ովքեր եղել են պատանդի կարգավիճակում, բայց հաջողացրել են ազատվել, այդ մասին չեն բարձրաձայնում՝ խուսափելով այդ իրադարձությունների հետ առնչություններ ունենալու մեջ մեղադրանքներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել