Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրամիության պաշտոնյան քննադատել է Իսրայելին

Հուլիս 01,2010 00:00

Եվրամիության արտաքին գործերի նախարար Քեթրին Էշտոնը Արեւելյան Երուսաղեմում պաղեստինցիների տները քանդելու՝ Իսրայելի ծրագիրը որակել է որպես «խաղաղության ճանապարհին հարուցված խոչընդոտ»: Երուսաղեմի իսրայելական հատվածի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են քանդել ավելի քան 20 տուն՝ այդ տարածքը մաքրելու եւ արաբական Սիլվան թաղամասում (նկարում) հնէաբանական այգի կառուցելու նպատակով: BBC-ի փոխանցմամբ, Էշտոնն ասել է, թե տներ քանդելու՝ իսրայելցիների ծրագիրը հակասում է միջազգային իրավունքին եւ նախազգուշացրել է, որ այդ քայլը կարող է անհնարին դարձնել մերձավորարեւելյան հակամարտության լուծումը: Ընդսմին, Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ներկայացուցիչ Ջորջ Միտչելլը իսրայելցիներին եւ պաղեստինցիներին ուղիղ բանակցություններ սկսելու կոչ անելու համար բանավեճերի հերթական փուլ է նախաձեռնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել