Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թալիբները հարձակվել են ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վրա

Հուլիս 01,2010 00:00

\"\"Պակիստանի հետ սահմանակից աֆղանական Ջալալաբադ քաղաքում, ռազմական օդանավակայանի մոտ տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական հենակետի վրա կատարված հարձակման ընթացքում մի քանի գրոհային է սպանվել: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ռազմաբազայի մոտ գրոհայինները պայթեցրել են ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքեր, եւ ՆԱՏՕ-ի ուժերին ենթարկել ականանետային գնդակոծման: Կոալիցիոն ուժերի եւ գրոհայինների միջեւ փոխհրաձգությունը, երեկ երեկոյան ստացված տեղեկությունների համաձայն, դեռ շարունակվում էր:
Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե գրոհայիններին հաջողվել է ներթափանցել ռազմական հենակետի տարածք, բայց ՆԱՏՕ-ի զինծառայողների թվում տուժածներ չկան: Իր հերթին «Թալիբան» շարժման ներկայացուցիչը հաղորդել է, թե հարձակմանը մասնակցել է թվով վեց մահապարտ: Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախօրեին ամերիկացի գեներալ, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի նորանշանակ հրամանատար Դեւիդ Պետրեուսը հայտարարել է, թե աֆղանցի գրոհայինների դիրքերը ամրանում են: Պետրեուսը, որը երեկ է ստանձնել Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատարությունը, նաեւ հայտարարել է, թե մոտակա ամիսներին թալիբների հետ ճակատամարտերը կարող են ավելի կատաղի լինել: BBC-ի մատուցմամբ, Ջալալաբադի ռազմական հենակետի վրա հարձակումը թալիբների նոր մարտավարության մի մասն է: Գրոհայինները փորձում են իրականացնել լավ պատրաստված եւ նպատակաուղղված պարտիզանական գործողություններ:
Հիշեցնենք, որ Ջալալաբադում է գտնվում Աֆղանստանում տեղակայված ամերիկյան ամենախոշոր ռազմական հենակետը: Երկու այլ խոշոր հենակետեր տեղակայված են երկրի հարավային հատվածում՝ Կանդագար քաղաքում, նաեւ Քաբուլից ոչ հեռու գտնվող Բահրամ քաղաքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել