Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԿԱՌԱՎԱՐԵՆ

Հուլիս 01,2010 00:00

Աշտարակ քաղաքում հուլիսի 1-10-ը, «Երիտասարդական հանրապետություն» երիտասարդական փոխանակման նախագիծը կմիավորի 18-25 տարեկան երիտասարդների 6 երկրներից՝ Շվեդիա, Չեխիայի Հանրապետություն, Լիտվա, Մոլդովա, Ուկրաինա եւ Հայաստան: Այն նախաձեռնել եւ համակարգում է «Այրուձի» հ/կ-ն: 10 օրվա ընթացքում երիտասարդները համատեղ ջանքերով կկառուցեն պետության մի մոդել, որի քաղաքական, հասարակական, ռազմական, տնտեսական եւ իրավական համակարգը կընտրվի մասնակիցների կողմից՝ ժողովրդավարական հիմունքներով: Դրանով իսկ նրանք կծանոթանան իրական պետության մեջ գործող բոլոր կառույցներին եւ անմիջականորեն կընդգրկվեն դրանց աշխատանքներին: Այլ միջոցառումների շարքում նախատեսվում է ծավալել նաեւ նախընտրական գործունեություն եւ անցկացնել նախագահական ընտրություններ: Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ մասնակիցներին՝ 10 օրով իրենց մաշկի վրա զգալ կառավարելու, որոշում կայացնելու բերկրանքն ու ծանրությունը, բարձրացնել երիտասարդների քաղաքացիական գիտակցությունն ու ակտիվությունը, նպաստել ստեղծագործական մտածողությանը: Ձեռնարկը հրաշալի հնարավորություն է՝ տարբեր երկրների երիտասարդների մերձեցմանն ու հետագա համագործակցությանը նպաստելու: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել