Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թմրամիջոցը՝ տաբատի աստառում

Հուլիս 01,2010 00:00

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի լրատվության ծառայության տեղեկացմամբ, 140 գրամ մարիխուանա է հայտնաբերվել Գերմանիայից ստացված ծանրոցում՝ սուրճ պատրաստող սարքի մեջ: Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության /ՄԴՊ եւ ԿՄՀ/ վարչության աշխատակիցները՝ «Հայ Փոստ»-ում, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, մաքսային զննման են ենթարկել  Գերմանիայից ՀՀ քաղաքացի Ազատուհի Յարալյանի անվամբ ուղարկված ստվարաթղթե արկղը: Նրանում առկա է եղել սուրճ պատրաստող եւ ֆիլտրող սարք, որի ստորին անջատվող մասում էլ՝ երկու պոլիէթիլենային փաթեթների մեջ, հայտնաբերվել է մարիխուանա տեսակի 140 գրամ թմրամիջոց: Թմրամիջոցի ներկրման մեկ այլ դեպք էլ կանխվել է Մեղրիի մաքսակետում: Այս անգամ թմրամիջոցը թաքցված է եղել տաբատի աստառի մեջ:
Մեղրիի մաքսակետում՝ դարձյալ օպերատիվ տեղեկությունների հիման վրա, հսկողության են ենթարկել Իրանից «PRIDE SABA» մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծնողների հետ ՀՀ ժամանած Ֆազել Ղոլամաբբասին: Արդյունքում նրա տաբատի աստառից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած, պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 5 կտոր ափիոն՝ մոտ 40 գրամ ընդհանուր քաշով: Բացի այդ, 5 սրվակ հոգեմետ դեղորայք է հայտնաբերվել Ղոլամաբբասիին պատկանող պայուսակում:
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2003թ. թիվ 691 հրամանի՝ ափիոնի 25 գրամը  համարվում է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել