Գործով մեղադրվում է Արթուր Զադոյանը, որը դատարան ներկայացավ հենակներով:
Փաստաբան Մարինե Թովմասյանը:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է սկսվեր ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին միջին ծանրության վնասվածք հասցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Պաշտպան Մարինե Թովմասյանը միջնորդություններ էր արել իր պաշտպանյալ Արթուր Զադոյանին մեղսագրված արարքի որակավորման համար: Սակայն չէին պատասխանել պաշտպանին: Հետեւել էր դատախազին ուղղված հաջորդ միջնորդությունը՝ կասեցնել գործի վարույթը:
Սակայն դատախազը կասեցման հիմքեր չէր տեսել ու պատասխանել էր, որ հիմնավոր են գործով ձեռք բերված ապացույցները:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 15-ը: