Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարակները շատացել են

Հուլիս 01,2010 00:00

Ամառային այս սեզոնին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց դիմողների թիվն ավելացել է, հիմնականում՝ աղիքային հիվանդություններով: Այս մասին հենց հիվանդանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Ըստ նրա, բացի աղիքային վարակներից, հիվանդանոցում կան նաեւ ջրծաղիկով հիվանդներ: Գլխավոր վարակաբանը վստահեցրել է, որ ընդհանուր առմամբ նման հիվանդների թիվը, նախորդ տարվա այս սեզոնի համեմատությամբ, չի ավելացել: Նշենք նաեւ, որ երեկ Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բացվել է 2 նոր հիմնանորոգված բաժանմունք: Այս հիվանդանոցում սա «Հայաստան համահայկական հիմնադրամի» Բրազիլիայի տեղական մարմնի կողմից իրականացվող 6-րդ ծրագիրն է, որի շրջանակներում հիմնանորոգվում են վաղ մանկական եւ մանկական վարակային բաժանմունքները: Վերջին ծրագրի ներդրումը կազմել է շուրջ 70 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել