Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԲԵՐ ՇԱՀԵՐ

Հուլիս 01,2010 00:00

Վրաստանի տարածքով անցնող, ՀՀ-ն եւ ՌԴ-ն իրար կապող գազամուղի սեփականաշնորհումը չի համապատասխանում Վրաստանի ազգային շահերին, news.am-ին ասել է փորձագետ Գիա Խուխաշվիլին, ըստ որի՝ նման օբյեկտի վաճառքը լուրջ հարված է Վրաստանի էներգետիկ անվտանգությանը։ Հարցին՝ որքանո՞վ է հավանական սեփականաշնորհումը, տնտեսագետը պատասխանեց, որ առայժմ դժվար է ասել. «Սա առաջին անգամը  չէ, երբ Վրաստանի իշխանությունները փորձում են վաճառել գազատարը։ Ներկայումս ինչ-որ բան կանխատեսելը դժվար է»։ Փորձագետի կարծիքով, տարանցիկ գազատարի ձեռք բերմանը հավակնում է միայն մեկ ընկերություն՝ «Գազպրոմը». «Այս գործարքը շատ ձեռնտու է ՌԴ-ին, եւ «Գազպրոմը» կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի տիրանա գազամուղին։ Դա ձեռնտու կարող է լինել նաեւ Հայաստանին, որտեղ գազային ցանցն ամբողջությամբ ղեկավարվում է նույն «Գազպրոմի» կողմից»:
Նշենք, որ Վրաստանի տարածքով անցնող այդ գազամուղը հանված է սեփականաշնորհման ոչ ենթակա օբյեկտների ցուցակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել