Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈԼԱՐ՝ ԿԱՊՈ՞ՒՏ

Հուլիս 01,2010 00:00

ՄԱԿ–ի փորձագետներն առաջարկում են նվազեցնել համաշխարհային տնտեսության կախվածությունը դոլարից եւ չօգտագործել այն որպես պահուստային արժույթ։ Այս մասին ասվում է համաշխարհային տնտեսության վերաբերյալ ՄԱԿ–ի հրապարակած նոր զեկույցում։ Tert.am-ը տեղեկացնում է, որ ՄԱԿ–ի փորձագետները պնդում են, թե դոլարը ցույց է տվել, որ անկայուն է, իսկ պահուստային արժույթը պետք է կայուն լինի։ Ըստ նրանց՝ տնտեսական ճգնաժամից զարգացող երկրներն այդքան շատ տուժեցին նաեւ դոլարի թուլության պատճառով։ Զեկույցի հեղինակները դոլարին որպես այլընտրանք առաջարկում են օգտագործել ԱՄՀ–ի SDR (փոխառության հատուկ իրավունք) արհեստական պահուստային եւ վճարային միջոցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել