Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԽ-Ն՝ ԱՆՕՐԻՆԱԿԱ՞Ն ԿԱՌՈՒՅՑ

Հուլիս 01,2010 00:00

«Իրավական առումով նրանք նախ պետք է հստակեցնեն իրենց մանդատի շրջանակները, լիազորությունները, հետո նոր մեզ թելադրեն անելիքներ, որովհետեւ այս դեպքում եթե հանկարծ մենք ընդունենք նրանց առաջարկները, եւ ստորագրվի մի փաստաթուղթ, որով Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են այս սկզբունքները, դա բերելու է հնարավոր երկու հետեւանքի՝ պատերազմ եւ Արցախի հայաթափում»,- 7or.am-ի փոխանցմամբ՝ երեկ «Հայացք» ակումբում անդրադառնալով հունիսի 26-ին Արցախի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարությանը՝ ասել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Ըստ նրա, նաեւ իրավական առումով այդ հայտարարությունը վիճելի է, որովհետեւ ՄԽ-ն օրինականորեն չի ձեւավորվել եւ Մինսկի խորհրդաժողովում իրավական լիազորություններ չի ստացել, քանի որ դա տեղի չի ունեցել, հետեւաբար պատասխանատվություն էլ չի կրելու: Ուստի, ՍԴՀԿ-ն պահանջում է, որ Հայաստանը պահանջի հստակեցնել այդ խմբի լիազորությունները, այդ թվում նշվի նաեւ հնարավոր հետեւանքների կանխման գործում նրանց լիազորությունները, ինչպես մինչեւ 1995թ. Ռուսաստանն էր պնդում, որ իրեն ԼՂՀ կարգավիճակի երաշխավորի մանդատ տային:
Խոսելով Հայաստանի ներքաղաքական խնդիրներից՝ Վահան Շիրխանյանը նաեւ ասել է, որ չի տեսնում Կոնգրեսի այն ճնշումը, որը կբերի իշխանությունների հրաժարականի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել