«Պարոն Մամեդյարովի պնդումը, թե օկուպացիան՝ օկուպացիա է, իհարկե, ճիշտ է, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից»,- այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը: «Ճիշտ է նաեւ, որ բացառվում է ԼՂՀ անեքսիան Ադրբեջանի կողմից, ինչը ապացուցեց ԼՂ ժողովուրդը՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում: Ողջունելի է այն պնդումը, որ խաղաղությունը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա: Հուսով եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը չի մոռացել, որ միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից մեկը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի նպատակը՝ ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումն է: Եթե նույնիսկ մոռացել է, ապա Մուսկոկայի հայտարարությունը հիշեցում է նրան եւ նրա ղեկավարներին, որ ԼՂ կարգավիճակը որոշում են ոչ թե իրենք, այլ Արցախի ժողովուրդը՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը: