Իրանը Կովկասում, ինչպես նաեւ Պարսկական ծոցում եւ Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային խնդիրների լուծման ակտիվ մասնակից դառնալու հնարավորություն ունի: «ԱրմԻնֆո»-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել լոնդոնյան Links ոչ կառավարական կազմակերպության տնօրեն Դեննիս Սամմութը՝ հավելելով, սակայն, որ «մինչ դա կկատարվի, Իրանը պետք է վերականգնի միջազգային հանրության վստահությունը»: «Իրանական ղեկավարության առջեւ դրված ընտրության հնարավորությունները պարզ են, եւ ավելի պարզ են դարձել ՄԱԿ Անվտանգության խորհրդի վերջին բանաձեւից հետո: Իրանը Կովկասյան տարածաշրջանի հետ հին պատմական կապեր ունի, եւ ես հուսով եմ, որ Թեհրանը կկարողանա ամբողջական դեր խաղալ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագա զարգացման հարցում»,- նշել է Դ. Սամմութը: