Հուլիսի 4-5-ը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԳՆ-ից, այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երեւանում կայանալիք բանակցությունների օրակարգում է լինելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:
Հիշեցնենք, որ նախօրեին Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը՝ անդրադառնալով պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա այցին Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներ, հայտարարել է, թե Երեւանում Քլինթոնը մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու նաեւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: