«Առավոտի» տեղեկություններով, արդեն 2-3 ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզում, Սեւան-Դիլիջան ավտոճանապարհի վրա գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությանը երբեւէ պատկանող հանգստյան տան տարածքում մեծ թափով շինարարական աշխատանքներ են կատարվում:
Կառուցվում է ճոպանուղի, որի համար համապատասխան հենասյուներն արդեն տեղադրված են: Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ի հանգստյան տունը գնել եւ ճոպանուղին էլ կառուցում է ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը՝
«Ալրաղացի Լյով»: