Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆՖԼԻԿՏ ՉԻ ԵՂԵԼ

Հունիս 30,2010 00:00

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ ՀՀ մշակույթի նախարարության որոշման համաձայն՝ Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար: Վերջինս սոցապ նախկին նախարար Մխիթար Մնացականյանի եղբորորդին է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը:

1895թ. հիմնադրված Ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 1995-2009թթ. հայկական տաղավարը ներկայացրել են ՆՓԱԿ հիմնադիր Էդուարդ Պալասանյանն ու իր տիկինը՝ Սոնիան: Էդ. Պալասանյանից հետաքրքրվեցինք՝ իրեն արդյո՞ք դիմել է նախարարությունը: Նա ասաց, որ չեն դիմել, եւ իր համար անակնկալ էր նոր կոմիսարի նշանակումը, նաեւ հավելեց, որ ուրախ է, որ կառավարությունն է ստանձնել բիենալեին՝ հայաստանյան մասնակցության կազմակերպումը, մի բան, որ նախկինում անում էին ինքն ու կինը՝ սփյուռքյան միջոցների հաշվին: Պալասանյանի խոսքով, միայն անցյալ տարի է մշակույթի նախարարությունը հատկացրել պահանջվելիք գումարի 1/3-ը: Նա նաեւ հավաստիացրեց, որ որեւէ կոնֆլիկտ ինքը որեւէ մեկի հետ չի ունեցել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել