Mercer Human Resource Consulting-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ քաղաքների 2010թ. վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղն այդ ցանկում զբաղեցրել է Անգոլայի մայրաքաղաք Լուանդան (նկարում)։ Երկրորդ տեղում Տոկիոն է, երրորդ եւ չորրորդ հորիզոնականներում համապատասխանաբար հանգրվանել են Չադի մայրաքաղաք Նջամենան եւ Մոսկվան։ Լավագույն հնգյակը եզրափակում է Ժնեւը։ Աղյուսակը կազմելիս մասնագետները հաշվի են առնում 200 տարբեր ապրանքների եւ ծառայությունների գները։ Այս մասին հաղորդում է lenta.ru-ն, որին մեջբերել է tert.am-ը: