Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎԱՄՈՐԹ ՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԸ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Հունիս 30,2010 00:00

\"\"Սեւամորթ հայ ռեժիսորներ Ալեն եւ Ալբերտ Հյուզերի (Allen&Albert Hughes) «Իլայի գիրքը» կցուցադրվի «Ոսկե ծիրան» 7-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Այս մասին, ըստ tert.am-ի, երեկ լրագրողներին տեղեկացրել է փառատոնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։ 38-ամյա երկվորյակներից մեկը՝ Ալենը, կժամանի Երեւան։ «Ռեժիսորները հետաքրքրված են հայ մշակույթով եւ բացահայտ խոսում են իրենց հայկական ինքնության մասին»,- նշեց Խաչատրյանը։ Երկվորյակները ծնվել են Դեթրոյթում։ Նրանց մայրը հայ է, հայրը՝ աֆրոամերիկացի։ Հայրը հեռացել է ընտանիքից, երբ երկվորյակները դեռ երկու տարեկան էին։ Դրանից հետո ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա։ Հայազգի ռեժիսորները հայտնի են իրենց «Դժոխքից» ֆանտաստիկ մարտաֆիլմով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել