Հունաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Պիրեյ նավահանգստային քաղաքում գործադուլավորների հետ բախման ժամանակ վերջիններիս դեմ արցունքաբեր գազ են օգտագործել: BBC-ի մատուցմամբ, երեքշաբթի օրը Հունաստանում շարունակվել է 24-ժամյա գործադուլը: Բողոքի ակցիայի մասնակիցները հանդես են գալիս կենսաթոշակների կրճատման եւ կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնելու, նաեւ աշխատողների՝ աշխատանքից ազատվելու համար լավագույն պայմաններ առաջարկելու դեմ: Հիշեցնենք, որ ավելի վաղ, պետբյուջեի դեֆիցիտը կրճատելու նպատակով ձեռնարկված այս միջոցառումները Հունաստանի կառավարության կողմից հավանության էին արժանացել: