Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖՈՐՊՈՍՏՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Հունիս 30,2010 00:00

Ինչպես ցանկացած միջազգային փառատոնի, ցուցահանդեսի եւ այլ միջոցառման ժամանակ, լրագրողները դրանք լուսաբանելու հնարավորություն ունենալու համար հավատարմագրվում են, նաեւ ստանում համապատասխան տեղեկատվություն, բեյջ (կրծքանշան) եւ այլն: ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական Դելփյան խաղերն այս առումով բացառություն չեն: Սակայն նրանք էլ աչքի են ընկնում այլ «տեսանկյունից»՝ լրագրողների կրծքանշանները, նրանց տրամադրված կատալոգներն ու մյուս նյութերը միայն ռուսերեն են: Երբ Հայաստանի ազգային Դելփյան կոմիտեի տնօրեն Ալեքսան Զաքյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, նա շատ զարմացավ: Ասաց՝ քանի որ սրանք ԱՊՀ դելփյան խաղեր են, իրենց աշխատանքային լեզուն ռուսերենն է: Բայց չէ՞ որ այս երկրի պետական լեզուն հայերենն է՝ կրկին հարցրինք միջոցառման «ռուսախոս» կազմակերպչին: «Բոլոր ԱՊՀ երկրների ներկայացուցիչները ռուսերեն գիտեն, եւ ԱՊՀ աշխատանքային լեզուն ռուսերենն է»,- կրկնեց նա, ասելով, որ դրա մեջ տարօրինակ ոչինչ չի տեսնում:

Կարծում ենք՝ ԱՊՀ դելփյան գործընկերները հաստատ հայաստանցիներից չէին նեղանա, եթե հայերենը չոտնահարվեր ու, դիցուք, կրծքանշանի մյուս երեսին էլ նույնը գրված լիներ հայերեն, իսկ նյութերը հայ լրագրողներին ու մասնակիցներին տրամադրվեին մայրենի լեզվով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել