Հունիսի 27-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվող ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական Դելփյան խաղերի հանդիսավոր բացման արարողությունից հետո, ֆուրշետի ժամանակ, որին ներկա են եղել ՀՀ վարչապետը, մշակույթի նախարարը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, անհետացել է Բուլղարիայից ժամանած պատվավոր հյուրի, ըստ մեր տեղեկությունների՝ $5000 արժողությամբ ֆոտոխցիկը: Առայսօր ֆոտոխցիկը չի հայտնաբերվել: