Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿԻՑ՝ ԳԱՎԱՌԻՆ

Հունիս 30,2010 00:00

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի հայ համայնքի եւ քաղաքապետարանի ու արտադրական ձեռնարկությունների նախաձեռնությամբ Գավառում կստեղծվի արտադրական ձեռնարկություն, ուր կաշխատի մոտ 150 մարդ: Թե ինչ է արտադրվելու եւ ինչ ժամկետներում, առայժմ՝ չի ասվում, սակայն հայտնի է, որ ռուսական քաղաքի 30 հազարանոց հայ համայնքը Գավառում կատարվելիք ներդրումներին աջակցություն է ցուցաբերելու: Մինչ այդ, Գավառի Գրիգոր Լուսավորչի փողոցի մի հատվածը, քաղաքի ավագանու որոշմամբ` ի նշան Գավառ եւ Նովոռոսիյսկ քաղաքների միջեւ հաստատված բարեկամության, կոչվել է Նովոռոսիյսկի անվամբ, իսկ հունիսի 25-27-ը Գավառ այցելած Նովոռոսիյսկի պատվիրակությունն ու տանտերերը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծառեր են տնկել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել