Երեկ տեղեկացրել էինք, որ Երեւանի Սայաթ-Նովայի եւ Չարենցի փողոցների խաչմերուկին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար: ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացանք, որ «Մերսեդես» մակնիշի 17 ՍՕ 008 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ որոշ բարձրությունից ընկել Չարենցի 45 հասցեին հարակից ցածրադիր հատվածը:
Պատահարի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել 21-ամյա Գագիկ Գասպարյանը, 22-ամյա Հովհաննես Թոքմանյանը եւ 21-ամյա Նարեկ Հովհաննիսյանը: Տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական համալիր: Երեկվա դրությամբ նրանց վիճակը բնութագրվում էր բավարար