Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեմիրճյանի արձանը չի տուժի

Հունիս 30,2010 00:00

\"\"«Առավոտի» տեղեկություններով, Մաշտոցի պողոտայում գտնվող երեւանցիների սիրելի «Մալիբու» սրճարանի տարածքը շուտով այլ սեփականատեր կունենա: Լուրեր են շրջանառվում, որ սրճարանի տարածքի նոր տերը հայտնի գործարար Սամվել Կարապետյանն է (Տաշիրի Սամո):

Նշենք, որ սրճարանին հարակից տարածքում է գտնվում Կարեն Դեմիրճյանի ապագա արձանի հուշաքարը: Ուստի հարց է առաջանում, թե տարածքը նորովի շահագործվելու դեպքում Կ. Դեմիրճյանի արձանին տեղ կմնա՞: Այս առնչությամբ Կ. Դեմիրճյանի այրի Ռիմա Դեմիրճյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքն արդեն նամակով դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ տեղեկանալու՝ իր ամուսնու արձանի տեղադրման վայրը մնո՞ւմ է ուժի մեջ: Քաղաքապետարանից տիկին Ռիմային պատասխանել են, որ արձանի տեղադրման հատվածը որեւէ մեկին չի տրամադրվել, ուստի արձանը տեղադրվելու է այնտեղ, որտեղ նախատեսված էր:

«Առավոտի» հարցին ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանից վստահեցրին, որ արձանի տեղադրման վայրը չի փոխվի: Իսկ ինչ վերաբերում է «Մալիբուի» հատվածին, քաղաքապետարանից ասացին, որ տարածքը տնօրինելու համար մրցույթում հաղթող է ճանաչվել «Նոր Երեւան» ՍՊԸ-ն, որը սրճարանի տեղում կկառուցի ստորգետնյա ավտոկայանատեղի, իսկ վերգետնյա հատվածը կծառայի որպես կանաչ տարածք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել