Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՊ-ի փորձը կօգտագործի

Հունիս 30,2010 00:00

\"\"«Մեր կոալիցիոն գործընկերը որոշում է կայացրել կատարել կադրային փոփոխություն եւ հաշվի են առել պարոն Մնացականյանի դիմումը աշխատանքից ազատվելու վերաբերյալ։ Եվ ըստ մեր կոալիցիոն համաձայնագրի, մենք ընդունել ենք այդ առաջարկը»,- երեկ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանին նույն նախարարության աշխատակազմին ներկայացնելիս: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը նաեւ հավելել է. «Կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ սկսել ենք մի լուրջ գործընթաց, որը նախարարությունից պահանջելու է մեծ ջանքեր՝ մասնագիտական ջանքեր։ Բնականաբար, բոլոր նախարարությունները, գերատեսչությունները, միջազգային կառույցները այս հարցում մեզ օժանդակելու են»։ Տ. Սարգսյանը նաեւ հույս է հայտնել, որ Ա. Գրիգորյանի՝ Վերահսկիչ պալատում աշխատելու փորձը կօգնի, որպեսզի սոցիալական ծրագրերի արդյունավետությունը բարձրացվի։ Հիշեցնենք, որ ՎՊ-ն այս ոլորտում ստուգումների արդյունքում մի շարք աղաղակող չարաշահումներ էր հայտնաբերել, մասնավորապես՝ նպաստ ստանալու համար կեղծվել էին փաստաթղթեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել