ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: «Լվածաղիկ Զանգեզուրի» հուշադրամը թողարկվել է «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ, դրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր, ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: