Լրահոս
Օրվա լրահոսը

11 ՄԼՐԴ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

Հունիս 30,2010 00:00

2010թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 299,1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 309,9 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի, համապատասխանաբար, 90,2 եւ 75,4%-ը՝ տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, համաձայն որի՝ պետբյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 41,2%-ով, ծախսերի գծով՝ 36,3%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 22,2%-ով կամ 54,4 մլրդ դրամով: Պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը նվազել են 46,9%-ով՝ 1,2 մլրդ դրամով: 2010թ. հունվար-մայիսին ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին կատարվել են 309,9 մլրդ դրամի ծախսեր՝ կազմելով կիսամյակային ծրագրի 75,4%-ը: Նույն ժամանակահատվածում 4,6 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի ծախսերն ավելացել են 11%-ով կամ 30,7 մլրդ դրամով: 2010թ. 5 ամիսներին ՀՀ պետբյուջեն կատարվել է շուրջ 10,8 մլրդ դրամ պակասուրդով՝ առաջին կիսամյակում նախատեսված շուրջ 79,3 մլրդ դրամի եւ 2009թ. նույն ժամանակահատվածի 34,5 մլրդ դրամի դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել