Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

Հունիս 30,2010 00:00

«Պատերազմի վերսկսումը հիմնականում կախված է ուժերի հավասարակշռությունից։ Եթե այդ բալանսը խախտվի հօգուտ որեւէ մեկի, այնքան խախտվի, որ մյուս կողմը գիտակցի, որ պատերազմում կարող է հաջողության հասնել, պատերազմ կսկսվի»,- երեկ ասուլիսին տեսակետ է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման մասին լուրերին։ Ըստ քաղաքագետի. «Եթե պատերազմ չկա, դա Հայաստանի Զինված ուժերի եւ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի շնորհիվ է։ Դա այն բանի շնորհիվ է, որ Ադրբեջանում տարածված է կարծիք, թե պատերազմի դեպքում իրենք հաջողության չեն հասնի»,- նշեց քաղաքագետը։ Ըստ նրա՝ 90-ականներին էլ Ադրբեջանը մարդկային ռեսուրսներով ու զենք-զինամթերքով մի քանի անգամ գերազանցում էր հայկական կողմին, սակայն տանուլ տվեց։ Դրա պատճառն այն է, որ նման պատերազմներում հաղթանակ տանելը բավականին դժվար է։

«Մեզ համար դա Հայրենական պատերազմի պես բան է, Ադրբեջանի համար՝ ընդամենը տարածքի խնդիր։ Դրանք հոգեբանական տարբեր իրավիճակներ են»,- ասաց Բոզոյանը։ Ըստ քաղաքագետի՝ հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանի հաղթանակի շանսերը շատ քիչ են, գրեթե չնչին, քանի որ «զենք ու զինամթերքը, մեծ թվով մարդկային ռեսուրսը շատ քիչ են հաղթանակի հասնելու համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել