Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ՀԱԱԳԱ

Հունիս 30,2010 00:00

\"\"

Հաագայի միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակը ստացել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը: Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակից ստացված նամակ/ծանուցման մեջ մասնավորապես նշված է. «Հաղորդումը պատշաճ կերպով գրանցվել է Գրասենյակի Հաղորդումների Ռեգիստրում: Մենք այն կուսումնասիրենք ինչպես հարկն է՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտի դրույթների»: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ Հաագայի միջազգային քրեական դատարանին ուղարկված միայն հայցի տեքստը բաղկացած է 280 էջից, դրան կցված փաստաթղթերը կազմում են ավելի քան 4 հազար 500 էջ, կան նաեւ մեծ քանակությամբ տեսաձայնագրություններ, վկայություններ եւ այլն: Փաստաթղթերում ներառված են ներկայումս ՄԻ Եվրոպական դատարանում քննվող ավելի քան 40 գործերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, փաստաթղթեր ու տեսաձայնագրություններ, որոնք վերաբերում են ինչպես 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, այնպես էլ Երեւանի կենտրոնի բնակիչներին իրենց սեփական տներից բռնի տեղահանելու փաստերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել