Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս մեդալ

Հունիս 29,2010 00:00

Լվովում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի (մինչեւ 18 տարեկաններ) առաջնությունը, որտեղից Հայաստանի հավաքականի չորս անդամներ տուն վերադարձան մեդալներով: Արծաթե պարգեւի արժանացան Հենրիկ Մոքոյանը՝ 46 կգ քաշային կարգ, եւ Արթուր Ներսիսյանը՝ 50 կգ: Իսկ նրանց թիմակիցներ, 57 կգ քաշային Գոռ Երիցյանը եւ +80 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը բավարարվեցին բրոնզով:
ՀԱՕԿ-ի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ ՀՀ վաստակավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ մեր հանրապետության պատանի բռնցքամարտիկները արդեն 15 տարի անընդմեջ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից ձեռնունայն չեն վերադառնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել