Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ԵՂԵԼ

Հունիս 29,2010 00:00

«Գազպրոմին»՝ մատակարարված գազի դիմաց պարտքերը վճարելու համար Բելառուսին գումար է հատկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ «Եվրանյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես դիմել եմ Իլհամ Ալիեւին, եւ նա մեկ օրում, անգամ մեկ օրից էլ քիչ ժամկետում, պարտքով 200 միլիոն է տվել, որից $187 միլիոնը մենք վճարել ենք «Գազպրոմին»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ «Գազպրոմը» հունիսի 21-ից սկսել էր սահմանափակել Բելառուսին գազի մատակարարումները՝ պարտքի պատճառով: Երկու օրում սահմանափակումները հասցվել էին 60 տոկոսի: Հունիսի 24-ի առավոտյան «Գազպրոմը» հայտարարեց, թե Բելառուսը մարել է պարտքը, ու գազի առաքումը հանրապետությանը վերականգնվել է ողջ ծավալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել