Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՈՒՄ ՀԱԿԱՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՑՈՒՅՑ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ

Հունիս 29,2010 00:00

Երկուշաբթի օրը Թեհրանում, Ֆրանսիայի դեսպանատան առջեւ, իրանցիները հակաֆրանսիական ցույց են անցկացրել՝ ի նշան բողոքի այն բանի համար, որ Ֆրանսիայի կառավարությունը պաշտպանել է «Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն» (ԻԺՄԿ) հակակառավարական խմբավորման գրոհայիններին եւ այդ կազմակերպությանը թույլ է տվել Փարիզի արվարձաններից մեկում ցույց անցկացնել: «Trend»-ի մատուցմամբ, անցյալ շաբաթ օրը կազմակերպության՝ դիմադրության ազգային խորհուրդը, ֆրանսիական իշխանությունների համաձայնությամբ, Փարիզի Թավերնի արվարձանում Իրանի իշխանությունների դեմ բողոքի ցույց էին անցկացրել, որին մասնակցել էր ավելի քան 20 հազար մարդ: ԻԺՄԿ-ն՝ աջ ծայրահեղական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 1965թ.-ին եւ պաշտպանել է Հոմեյնիին՝ շահի ռեժիմի դեմ պայքարում, 1981թ. հունիսի 28-ին ահաբեկչական ակտ էր կազմակերպել, որի արդյունքում զոհվել էր իսլամական հեղափոխության ակունքներում կանգնած այաթոլա Բեհեշտին: Այդ դեպքերից հետո կազմակերպության գործունեությունն Իրանում արգելվել էր, ավելի ուշ այն գործունեություն էր ծավալել Ֆրանսիայում: 2009թ. հունվարին Եվրամիությունը կազմակերպության անունը հանել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել