ՀՀ մշակույթի նախարարության որոշման համաձայն՝ Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար: 1895թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995-ից: 1995-2009թթ. հայկական տաղավարը ներկայացրել է ՆՓԱԿ-ի հիմնադիր Էդուարդ Պալասանյանը: 2011թ՝ 54-րդ բիենալեն, կրելու է «Տիեզերքները տիեզերքում» խորագիրը: Այն կշարունակվի հունիսից նոյեմբեր: Յուրաքանչյուր երկիր, բացի մասնակիցներից, ունի կոմիսար եւ համադրող (կուրատոր), ովքեր պատասխանատու են ազգային նախագծի ներկայացումը բիենալեի չափանիշներին համապատասխանեցնելու համար: Ըստ «Ա1+»-ի՝ հայկական տաղավարի նորանշանակ կոմիսարի կարծիքով, Վենետիկյան 54-րդ բիենալեի «Տիզերքները տիեզերքում» ընդհանուր խորագրի ներքո Հայաստանը կներկայանա աննախադեպ հետաքրքիր նախագծով: