Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՍՏՐԱԿՑԻԱՆ, ՈԳԻՆ ԵՎ «ՀԱՅԱՐՏԸ»

Հունիս 29,2010 00:00

Հուլիսի 2-ին Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կբացվի բացառիկ ցուցահանդես: Կներկայացվեն Վարդան Թովմասյանի, Կամո Նիգարյանի, Վահան Ռումելյանի, Գարիկ Կարապետյանի, Համլետ Հովսեփյանի աշխատանքները: Այսօր «Ուրբաթ» ակումբում կկայանա այդ նկարիչների եւ բանաստեղծ Վահան Վարդանյանի ասուլիսը՝ «Նկարչությունը կոչվա՞ծ է ոգին կերտելու» թեմայով: Աբստրակցիոնիստ Վարդան Թովմասյանն ու հատկապես «Կենտրոն» ստեղծագործական խումբը 80-ականներին ուղղակի հեղափոխություն արեց հայաստանյան մշակութային կյանքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել