«Երբ պատերազմն Իլհամ Ալիեւի համար դառնա իշխանությունը պահելու միակ ճանապարհը, նա կգնա դրան: Սակայն քանի որ ներկայումս Ադրբեջանում գրեթե իսպառ բացակայում է որեւէ ընդդիմություն, ապա չեմ կարծում, որ էմիրը որեւէ մեկից դույզն-իսկ վտանգ է զգում: Այսօր Իլհամ Ալիեւն ինքը շահագրգռված չէ ադրբեջանական բանակի ո՛չ հաղթանակով եւ ո՛չ էլ պարտությամբ: Արեւելքում չեն ներում պարտված էմիրներին, միեւնույն ժամանակ Արեւելքում ոչինչ այնքան վտանգավոր չէ բռնակալի համար, որքան հաղթանակ տեսած բանակի զինվորն ու զորավարը»,- «Արցախում պատերազմի հնարավորության մասին» իր հոդվածում գրում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: