Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎ

Հունիս 29,2010 00:00

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ Ուղղափառության գլխավոր վեհաժողովի աշխատանքների մեկնարկի ազդարարման հանդիսավոր բացումը: Սա թվով 17-րդ վեհաժողովն է, ու թեեւ Հայաստանը հիմնադիր անդամներից մեկն է, բայց առաջին անգամ է, որ վեհաժողովը գումարվում է մեր երկրում: Բացի Հայաստանից, վեհաժողովի մասնակից են եւս 22 պետություն, դրանք են հիմնականում արեւելաեվրոպական այն երկրները, որտեղ կան ուղղափառ կրոնը դավանող պատգամավորներ՝ Հունաստանը, Կիպրոսը, Բուլղարիան, Չեխիան, Սլովակիան, Ռումինիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը: Վեհաժողովի մասնակիցներն այս օրերի ընթացքում կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վեհափառի հետ: Կայցելեն Ծիծեռնակաբերդ, որտեղ կկազմակերպվի ավանդական ծառատունկ, ինչպես նաեւ Գառնի, Գեղարդ, Սեւան եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել