Հունիսի 26-ին Երեւանում տեղի է ունեցել ՌԴ ներքին գործերի նախարարության եւ ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի տասնմեկերորդ նիստը:
2009թ. ընթացքում ՀՀ ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել են ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 158 անձ, որոնցից 12-ը հանձնվել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին: 2010թ. 6 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՌԴ ներքին գործերի մարմինների կողմից հետախուզվող 61 անձ: Մեկ ձերբակալված հանձնվել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին (2010թ. հունիսի 20-ի դրությամբ):