Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Հունիս 29,2010 00:00

Կեղծ ձեւաթղթերով տեղեկանքներ պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի աշխատակից Ս. Մկրտումյանը:
Պարզվել է, որ Ս. Մկրտումյանն իր ծանոթ, համակարգչային ծառայությունների մասնագետ Ս. Մելքոնյանի հետ 2006-2009 թվականների ընթացքում տարբեր անձանց անուններով պատրաստել է կեղծ ձեւաթղթերով կազմված փաստաթղթեր եւ դրանք իրացրել տվյալ փաստաթղթերում նշված անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր երկրների դեսպանատներին ներկայացնելու եւ մուտքի արտոնագիր ստանալու համար: Ս. Մկրտումյանին եւ Ս. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել