Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՀԱՇՎԻ ԿԱՌՆԻ՞

Հունիս 29,2010 00:00

«Առավոտի» նախորդ համարում «Ո՞րն է պատշաճ ծանուցվելը» նյութում հրապարակել էինք, որ Արաբկիր համայնքի 43 փողոցի թիվ 6/1 տունը Վանյա եւ Ալբերտ Խաչատրյանների հայրական նվերն է: Երեկ ճշտեցինք, որ իրականում այդ տունը գնել է Վ. Խաչատրյանը եւ այն հանդիսանում է իր սեփականությունը, որի մի մասը նա նվիրաբերել էր եղբորը: Այդ մասին կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Վ. Խաչատրյանն իր սեփական տունն ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու համար դատարանների դռներն է ընկած: Այդ դատական քաշքշուկների պատճառով նա արդեն 2 անգամ կաթված է ստացել եւ առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերել:
Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, առանց սեփականատիրոջ՝ Վանյա Խաչատրյանի ներկայության, նիստ էր արել ու որոշում էր կայացրել այդ տան մի հատվածը քանդել (սա այն դեպքում, երբ նույն դատարանի վճիռը կա այն մասին, որ տան այդ հատվածը պատկանում է հենց Վ. Խաչատրյանին եւ չպիտի քանդվի): Դատարանը արձանագրել էր, որ իբր թե Վանյա Խաչատրյանին պատշաճ ծանուցվել է նիստի մասին, մինչդեռ նրան ո՛չ գրավոր, ո՛չ էլ բանավոր չեն ծանուցել: Սեփականատերն այդ որոշումը բողոքարկել է վերաքննիչում՝ հույս ունենալով, որ այս դատարանն իսկապես անաչառ կգտնվի եւ որոշում կայացնելուց առաջ պատշաճ կուսումնասիրի բոլոր փաստաթղթերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել