«Մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ իր պայծառ կետագիծը թողած ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կյանքի ընկեր, նրա գաղափարակից, նրա հասարակական, քաղաքական սկզբունքները զավակներին փոխանցելու դժվար, պատասխանատու եւ մեծապես շնորհալի գործի նվիրյալ, մեր շատ սիրելի Գրիզելդա, շնորհավորում ենք քո վաթսունամյակը եւ մաղթում աննկուն կամք, անշեղ նվիրում հետագա տարիների համար: Շնորհակալ ենք քո կեցվածքի համար»: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Մտավորականների ֆորումի ավագանին եւ Համակարգող խորհուրդը: