Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԹԱՐ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ԶՈՀԵՐԻ

Հունիս 29,2010 00:00

\"\"

Հունիսի 28-ին, ժամը 23:40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի 17 ՍՕ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենց եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում, դուրս գալով երթեւեկելի հատվածից  ու չկարողանալով ղեկավարել ղեկը, հարվածել է մայթեզրի արգելապատնեշին եւ 10-12 մետր օդով թռնելով՝ ընկել բնապահպանության նախարարության հարեւանությամբ գործող հետիոտների համար նախատեսված  գետնուղում: Մեքենայի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի հետաքննությունը վարում է  Երեւան քաղաքի քննչական բաժնի ճանապարհային հանցագործությունների քննչական բաժինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել