Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌՈՒՑԵ՞Լ, ԹԵ՞ ՉԿԱՌՈՒՑԵԼ

Հունիս 26,2010 00:00

Գոշավանքի տարածքին կից պետք է վերակառուցվեր մի շինություն, որը կծառայեր եւ՛ որպես արհեստների կենտրոն, եւ՛ որպես թանգարան: Նախկինում այդ նույն հողատարածքում եղել է խարխլված երկհարկանի տուն ու հիմա այն պարզապես նույն չափերով պետք է վերակառուցվի: Արդեն մեկ տարի է՝ շինարարական աշխատանքները դադարեցված են։ Պատճառը անհամաձայնություններ են։ Այդ գործունեությունը ստանձնած «Գոշավանք» միջնադարյան արհեստի կենտրոն հիմնադրամի ղեկավարները հավաստիացնում են, որ իրավական բոլոր հիմքերն ունեն իրենց մտահղացումները կյանքի կոչելու համար: Ըստ հիմնադրամի հիմնադիր, տվյալ հողատարածքի սեփականատեր Ջահան Մայիլյանի եւ նույն հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի, ստացել են ՀՀ մշակույթի նախարարության պատասխան նամակն այն մասին, որ Գոշավանքին կից տարածքում թույլատրելի է շինության կառուցումը՝ պայմանով, եթե պահպանվի վանքի ճարտարապետական համայնապատկերը եւ չխախտվեն տարածքային սահմանները։ Բացի այդ, մեկ այլ՝ Հնագիտության եւ ազգագրության տնօրեն Պ. Ավետիսյանի՝ մշակույթի նախարարի նախկին տեղակալ Գ. Գյուրջյանին ուղղված գրությամբ՝ «կառուցվելիք թանգարանային համալիրի տեղում փորված փոսորակում մշակութային որեւէ շերտեր կամ մնացորդ չի դիտարկվել», հետեւաբար շինարարական աշխատանքները թույլատրելի են։ Մինչ կառուցել-չկառուցելու «ճակատամարտը» շարունակվում է, մոտ 10 տուն մեծ դժվարություններ է կրում անանցանելի ճանապարհի պատճառով. այժմ կառույցի հիմքերը փորված են, բայց հենապատեր չկան, ինչի հետեւանքով ճանապարհը «հոսում» է, եւ բավական է անձրեւ լինի, ու բնակիչները կհայտնվեն փակուղու մեջ:
«Իմ երկրում ներդրում սկսեցի կատարել այն խորը համոզմամբ, որ այստեղ գործում են օրենքները»,- ասում է «Գոշավանք» միջնադարյան արհեստի կենտրոն հիմնադրամի հիմնադիր Ջահան Մայիլյանը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել