Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒԿՕՍ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

Հունիս 26,2010 00:00

\"\"Մոսկվայի Սիմոնովսկի շրջանային դատարանը կարճել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործը:
Գործը կարճվել է հանցանքի վաղեմության պատճառաբանությամբ: Նման միջնորդություն ներկայացրել էր պաշտպանական կողմը, մեղադրող կողմը եւս չի առարկել գործի կարճմանը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ծանր հիվանդ Ալեքսանյանը մասնակցել է դատական նիստին եւ տվել է իր համաձայնությունը. նա չի առարկել, որ գործը կարճվի առանց ռեաբիլիտացիայի իրավունքի:
2006 թվականից անազատության մեջ գտնվող Ալեքսանյանը մեղադրվում էր ֆինանսական խոշոր չափի հափշտակություններ, մեքենայություններ կատարելու մեջ: Նա չի ընդունել մեղադրանքը:
Իրավապաշտպանները պնդում են, որ Ալեքսանյանի գործը սարքվել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկու դեմ մեղադրանքները հիմնավորելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել