Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՅԱՏՈՎԻՉԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Հունիս 26,2010 00:00

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին նամակ է ուղարկել, որում իր անհանգստություններն է հայտնել Թուրքիայում կայքէջերի փակման վերաբերյալ: News.am-ի փոխանցմամբ, Դունյա Միյատովիչը կոչ է արել բարեփոխել 5651 օրինագիծը, որով ներկայիս գլոբալիզացիայի պայմաններում սահմանափակվում է քաղաքացիների տեղեկացվելու իրավունքը: Այդ համատեքստում հիշատակվել է Թուրքիայի հեռահաղորդակցության եւ կապի նախարարության կողմից արգելափակված Youtube-ի եւ Google-ի մասին: Դունյա Միյատովիչը նշել է, որ վերջին 2 տարում Թուրքիայում արգելափակվել է 5 հազարից ավելի կայք, ինչը անհանգստացնող երեւույթ է: Հիշեցնենք, որ Թուրքիայում Youtube-ի եւ Google-ի սահմանափակումների դեմ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ով Twitter միկրոբլոգում հայտնել է, որ հրահանգել է հիշյալ կայքերի արգելափակումը վերացնելու համար հարկ եղած դեպքում օրենսդրական փոփոխություններ կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել