Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կրոնի վերաբերյալ քննարկումներում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել անգլիացի խորհրդարանականի մասնակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական «Radikal»-ը: ԵԽ խորհրդարանական վեհաժողովում սոցիալիստների խմբի անդամ՝ անգլիացի պատգամավոր Դենիս Մըքշենը ձեռքերը գրպանը դրած, գլխաշորով գլուխը եւ դեմքը ծածկած ելույթ է ունեցել ամբիոնից՝ հայտարարելով, որ իսլամում գլխաշոր ընդունված չէ կրել: Այս ելույթին խիստ արձագանքել է դահլիճում ներկա թուրքական իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Մեհմեդ Թեքելիօղլուն՝ ասելով. «Ինչպե՞ս եք կարողանում խնդրին նման ձեւակերպում տալ: Դա մեր գործը չէ: Մարդիկ իրենց հագուկապի մեջ պետք է ազատ լինեն»: