Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ԿՆՇՎԻ «ՍՈՎԵՏԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ» ՕՐԸ

Հունիս 26,2010 00:00

Մոլդովայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար եւ «Հանուն եվրոպական ինտեգրացիայի» Լիբերալ-դեմոկրատական ալյանսի առաջնորդ Միխայ Գիմպուն հունիսի 28-ը հայտարարել է Խորհրդային օկուպացիայի օր:
Նրա արձակած հրամանագրի համաձայն, հունիսի 28-ին երկրի տարածքում իջեցվելու են պետական դրոշները, իսկ ժամը 10-ին տեղի է ունենալու «լռության րոպե»: Նախկինում այդ օրը Մոլդովան տոնել է Ռումինիայից «ազատագրվելու» օրը:
Ներկայացնելով իր ստորագրած հրամանագիրը, Գիմպուն Խորհրդային Միության իրավահաջորդ Ռուսաստանին կոչ է արել «անհապաղ, փուլերով եւ արագ կարգով դուրս բերել իր զորքերն ու սպառազինությունները Մոլդովայի Հանրապետության տարածքից»: Փորձագետները համարում են, որ այդ հրամանագրով նախագահի ժ/պ-ն հույս ունի աշնանը երկրում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից առաջ հավելյալ միավորներ հավաքել: BBC-ի փոխանցմամբ, վերլուծաբանները կարծում են, որ Գիմպուի հրամանագիրը կարող է կոալիցիայի փլուզման պատճառ դառնալ, քանի որ հրամանագիրը կոալիցիոն ուժերի հետ նախապես համաձայնեցված չի եղել: Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Գիմպուի նախաձեռնությունը, այն անվանելով՝ «ծրագրավորված քաղաքական արշավ, որն ուղղված է ռուս-մոլդովական համագործակցության դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել