Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարական է տվել Չեխիայի վարչապետը

Հունիս 26,2010 00:00

\"\"Ուրբաթ օրը Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը (նկարում) հրաժարական է տվել եւ համապատասխան դիմումը ներկայացրել է երկրի նախագահ Վացլավ Կլաուսի աշխատակազմին: «Reuters»-ի մատուցմամբ, երկրի օրենսդրության համաձայն, վարչապետի հրաժարականը կարող է հաստատված համարվել մայիսյան ընտրություններից հետո ձեւավորված նոր խորհրդարանի ստորին պալատի առաջին նիստից հետո: Վարչապետի հրաժարականից հետո Չեխիայի նախագահը կնշանակի կառավարության նոր ղեկավար, որը, ամենայն հավանականությամբ, կլինի երկրի Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության առաջնորդ Պիտեր Նեչասը: Իսկ մինչ այդ, նախագահ Կլաուսը վարչապետ Ֆիշերին եւ նրա կառավարությանը խնդրել է իրականացնել իր լիազորությունները՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել