Լրահոս
Օրվա լրահոսը

Բուխարեստում ամբոխը փորձել է ներխուժել նախագահական նստավայր

Հունիս 26,2010 00:00

Ուրբաթ օրը Բուխարեստում ավելի քան հազար ցուցարար փորձել է ներխուժել նախագահական նստավայր՝ մաքրելով իր ճանապարհը փակած ոստիկանական արգելափակոցները: Ոստիկանությունը, «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, ամբոխին զսպելու համար ստիպված է եղել լրացուցիչ ուժեր կենտրոնացնել՝ վրդովված մարդկանց կանգնեցնելու համար: Ռումինիայի անկախ արհմիությունների նախաձեռնությամբ մայրաքաղաքում հավաքված ցուցարարները պահանջել են երկրի ղեկավար Տրայան Բեսեսկուի եւ նրա կառավարության հրաժարականը: Նրանք դժգոհություն են հայտնել աշխատավարձերի եւ կենսաթոշակների կրճատման վերաբերյալ կառավարության որոշումից, որն ընդունվել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաջ Ռումինիայի ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Այդ որոշման դիմաց ԱՄՀ-ն Ռումինիային 20 մլրդ դոլար վարկի հերթական չափաբաժինն է հատկացնելու:
Ռումինիայում իրավապաշտպանները շեշտում են, թե Բեսեսկուն աստիճանաբար վերածվում է Պուտինեսկուի: Նրանց ասելով, էվոլյուցիան սկսվել է անցյալ տարվա աշնանը՝ Բեսեսկուի վերընտրությունից հետո: Ռումինիայի Սահմանադրության համաձայն, նախագահը միայն ներկայացուցչական գործառույթներ է իրականացնում, բայց դա Բեսեսկուին չի խանգարում խորհրդարանից պահանջել կարճ ժամկետներում ընդունել իրեն ձեռնտու օրենքներ կամ անցկացնել այս կամ այն օրենքները: Պետության ղեկավարին չի զսպում նաեւ այն փաստը, որ նրա գլխավորած կուսակցությունը երկրի խորհրդարանում մեծամասնություն չունի, թեեւ նրա կառավարությունը վայելում է հունգար փոքրամասնության աջակցությունը: Իրավապաշտպանների ասելով, հենց այդտեղ է, որ Բեսեսկուն սկսում է նմանվել Պուտինին՝ «տիպիկ պուտինյան հնարքներով». նա իր ողորմությունները բաժանում է մի քանի չեզոք կուսակցությունների՝ անկախ նրանց «գաղափարախոսական ճաշակից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել